Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանը անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ից կստանա օգնություն

Հայաստանը անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ից կստանա օգնություն
19.06.2015 | 12:14

Հայաստանը կստանա օգնություն ՀԱՊԿ-ից, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա՝ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է և իրավունք ունի իր դաշնակիցներից ստանալ ամբողջ անհրաժեշտ օգնությունը իր տարածքում իրավիճակի բացասական զարգացման դեպքում», - «Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բորդյուժան «Ռոսիա սեգոդնյա» գործակալության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ հիմնախնդրի լուծմամբ պետք է զբաղվի ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, իսկ այլ կառույցներ այդ հարցին չպետք է միջամտեն: «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շրջանակում գոյություն ունեն և ստեղծվել են միջազգային մեխանիզմներ, այդ թվում՝ Մինսկի խումբը, որ զբաղվում է այդ ձգձգվող հակամարտությունից ելքի հարցի մանրակրկիտ մշակմամբ, այդ հիմնախնդրի՝ երկու կողմերի համար փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմամբ: Խորապես վստահ եմ, որ այլ կառույցներ այսօր չպետք է մասնակցեն՝ ինչ-որ խառնաշփոթ չմտցնելու համար», - ընդգծել է Նիկոլայ Բորդյուժան:
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ դա արվում է Հայաստանի հետ հավասարակշռության պահպանումը հաշվի առնելով: «Ես գիտեմ, որ ռուսաստանյան արտադրողների կողմից զենքի վաճառքը (Ադրբեջանին) իրականացվում է Ռուսաստանի ղեկավարության որոշմամբ, սակայն հաշվի առնելով հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը: Եվ սպառազինության վաճառքի վերաբերյալ անհատապես յուրաքանչյուր որոշման ընդունման ժամանակ հաշվի է առնվում առաջին հերթին այդ գործոնը՝ (Հայաստանի հետ) հավասարակշռության պահպանումը»,- ասել է Բորդյուժան՝ մեկնաբանելով տեղեկատվությունը, որ Հայաստանում անհանգստացած են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքով: «Բացի այն, որ զենք է գնում Ադրբեջանը, զենք է մատակարարվում և վաճառվում Հայաստանին՝ բավական մեծ քանակով: Եվ դա թույլ է տալիս ինչ-որ կերպ պահպանել հավասարակշռությունը՝ չազդելով պետությունների տնտեսական շահերի վրա»,- հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ